Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Բլյուզի շաբաթ` Երևանում

Բլյուզի շաբաթ` Երևանում
29.10.2013 | 16:00

«Մեցցո» ընկերության և Բլյուզի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 3-8-ին Երևանում կանցկացվի բլյուզի շաբաթ:

Նոյեմբերի 6-ին և 7-ին` «Մեցցո» ակումբում, նոյեմբերի 8-ին` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բլյուզի շաբաթի շրջանակում տեղի կունենա հանրահայտ բլյուզմեն Տորոնզո Քենոնի համերգը` Քրիստոֆեր Ալեքսանդրի, ինչպես նաև Էդգար Սահակյանի և Կարեն Մամիկոնյանի նվագակցությամբ: Տորոնզո Քենոն Հայաստան է ժամանելու Չիկագոյից:
«Մեցցո» ընկերության և Բլյուզի հայկական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունը խոստանում է դառնալ շարունակական, հետագայում ևս երաժշտասերներին` հանարհայտ բլյուզ կատարողներին լսելու հնարավորություն ընձեռելով Երևանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ